Հայաստանն ու Լիխտենշտեյնը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությունից հետո կայացած առանձնազրույցում նախարարները պատրաստակամություն հայտնեցին միջպետական կապերը զարգացնել եւ համագործակցություն ծավալել երկկողմ եւ միջազգային մակարդակներում, տնտեսության, մշակույթի եւ գիտության ոլորտներում:



Լիխտենշտեյնի Իշխանապետությունը գտնվում է Շվեյցարիայի եւ Ավստրիայի միջեւ: Մայրաքաղաքն է Վադուզը, պետական լեզուն` գերմաներենը: Միապետ իշխանը Հանս Ադամ Երկրորդն է, վարչապետը` Օտմար Հասլերը: Լիխտենշտեյնի տնտեսության հիմնական ոլորտներն են զարգացած արդյունաբերությունը, մասնավորապես քիմիական, դեղագործական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային եւ ապահովագրական ոլորտները, տուրիզմը եւ ավանդական գյուղմթերքների արտադրությունը: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպեց Նիդեռլանդների եվրոպական հարցերով նախարար Ֆրանս Թիմերմանսի հետ, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: Հանդիպումն անցավ ջերմ եւ գործնական մթնոլորտում: Երկուստեք նշվեց, որ թեեւ առկա կապերին, երկու երկրների հարաբերությունները կարիք են զգում լրացուցիչ խթանների եւ այդ առումով օգտակար կլիներ առաջիկայում ակտիվացնել փոխշփումները եւ փոխայցելությունները: ՀՀ ԱԳ նախարարն իր հոլանդացի գործընկերոջը ներկայացրեց նախագահական ընտրությունների արդյունքում կոալիցիոն ուժերից ձեւավորված Հայաստանի կառավարության ծրագրային առաջնահերթությունները, որոնց մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում եվրոպական կառույցների հետ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ արտաքին տնտեսական կապերի ակտիվացումը: Այս առումով նախարարները քննարկեցին Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում հոլանդական կապիտալի ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր` հատկապես գյուղատնտեսության, կապի եւ տրանսպորտի ոլորտներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---