Մայիսի 12-ին լրանում է Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի 14 տարին

PanARMENIAN.Net - «Ի տարբերություն հետխորհրդային տարածքի այլ հակամարտություններից, Լեռնային Ղարաբաղւոմ այժմ վերսկսված են շփումները կողմերի միջեւ: Դա տեղի է ունենհում Հայաստանում փետրվարյան նախագահական ընտրություներից եւ վարչակազմի փոփոխությունից հետո, ինչնչ ուղեկցվեց հուզումներով, եւ հոկտմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահի ընտրությունների շեմին»,-գրում է դեսպան Վլադիմիր Կազիմիրովը «Ղարաբաղի շուրջ համաձայնագիրն ի մի բերեցին միայն Մոսկվայում», հոդվածում, որ հրապարակել է «Վրեմյա նովոստեյ» թերթը:



Նա նշել է, որ 2008թ. մայիսի 6-ին Ստրասբուրգում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կազմակերպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Է.Նալբանդյանի եւ Է.Մամեդյարովի հանդիպումը, որը ճանաչողական բնույթի էր:



«Հանդիպումները վերսկսվեցին նշանանվոր հոբելյանի շեմին` հենց այսօր մայիսի 12-ին լրանում է Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի 14 տարին: Իր ձեւի մեջ այդ աննախադեպ համաձայնագրի կնքմանը հաջողվեց հասնել Ռուսաստանի աջակցությամբ: Կողմերը ռազմական գործողությունները սահմանափակել եւ որոշ ժամկետով կրակը դադարեցրել էին արդեն յոթ անգամ: հոգնածությունը պատերազմից եւ ուժերի մոտավոր հավասարությունը իրատեսություն ներշնճեցին հակամարտության բոլոր երեք կողմերին` Ադրբեջանին, ԼՂ-ին եւ Հայաստանին: 1994թ Տերտերի մոտ ընթացող համառ մարտերը նոր աղետի սպառնալիք էին` եթե հայերը դուրս գային Քուր գետի մոտ, դրանով իսկ կկտրեին Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքը: Բաքուն արդեն նախնական պայմաններ չէր դնում, եւ պատրաստ էր տեւական հրադադարի: Կարծես, համաձայնության ճանապարհը բաց էր: Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում էր դա ձեւակերպել Հայաստանի հետ, իսկ ՀՀ ղեկավարությունը չէր համաձայնվում առանց Ստեփանակերտի մասնակցության դա անել:



Ռու դիվանագետը գրում է, որ այն ժամանակվա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի աշխատասենյակում նախապատրաստվել էր համաձայնագրի տեքստը, որպեսզի այն ստորագրի Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԼՂ պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարը: «Սակայն Ալիեւը փորձում էր ներառել Երեւանին: Ի դեպ, ռուս դիվանագետները վաղուց էին ասում Երեւանին, որ Հայաստանը հակամարտության ուղղակի մասնակից է, սակայն այնտեղ խուսափում թին այդ դերը խոստովանելուց, թեեւ արդյունքում համաձայնվեցին դնել իրենց ստորագրությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ/ Մամեդովը ստորագրեց իր թերթիկը 1994թ մայիսի 9-ին Բաքվում ռուս միջնորդի ներկայությամբ: Մայիսի 10-ին Երեւանում փաստաթուղթը ստորագրեց նրա հայ գործընկեր Սերժ Սարգսյանը եւ մայիսի 11-ին Ստեփանակերտում` ղարաբաղյան բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Դա էլ եղավ Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը: Չափազանց կարեւոր է, որ հրադադարի մասին համաձայնագիրն անժամկետ է: Այժմ էլ ղարաբաղյան կարգավորման համար չափազանց կարեւոր է հրադադարի ռեժիմի պահպանումն ու պայմանավորվածությունն այն մասին, որ այն պետք է լուծել խաղաղ ճանապարհով»,-ասվում է Կազիմիրովի հոդվածում, որը 1992-96թթ. եղել է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարը, ՌԴ նախագահի ներկայացուցիչը ԼՂ գծով եւ ԵԱՀԿ ՄԽ մասնակիցն ու համանախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---