Samsung-ը մինչև 2018-ի ավարտը ծալովի սմարթֆոն կներկայացնի 4 սեպտեմբերի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը մինչև 2018-ի ավարտը ծալովի սմարթֆոն կներկայացնի: Այդ մասին ընկերության բջջային ուղղության նախագահ Դոնգ Ջին Կոն հայտարարել է CNBC հեռուստաալիքին: Ըստ նրա, սարքը կարող է ներկայացվել նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Samsung-ի մասնագետների կոնֆերանսում: Թոփ մենեջերն ասել է, որ նոր սմարթֆոնի մշակման գործընթացը բավականին բարդ է եղել, սակայն, ընկերությունը գործնականում ավարտել է այն: Ընկերության ուսումնասիրությունները վկայում են, որ օգտատերերը հետաքրքրվում են նման տիպի սարքով, հավելել է մենեջերը, հայտնում է «Վեդոմոստին»: Նա նշել է, որ նոր սարքի մշակման ժամանակ Samsung-ը կիրառել է այն փորձը, որը կուտակել էր պլանշետների մշակման ժամանակ: «Հիմնականում օգտատերերը սարքն ավելի շատ օգտագործելու են ծալված վիճակում, միայն եթե ցանկանան ինչ-որ տեսանյութ դիտել, կկարողանան բացել այն»,-պարզաբանել է Կոն: Այլ մանրամասներ սարքի արտաքին տեսքի մասին նա չի հայտնել: Նոր սմարթֆոնի մասին լուրերը հայտնվեցին, երբ օգոստոսին Samsung-ը հայտարարեց Galaxy Home խելացի սարքի թողարկման մասին, որը պատասխան պետք է լինի մրցակիցների նմանատիպ արտադրանքին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |