Փաշինյան. Հայկ Մարությանն ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճիշտ չէին

Փաշինյան. Հայկ Մարությանն ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճիշտ չէին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը «սպիտակ և սև ուժերի» մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ հարցում թյուրըմբռնում կա:

«Հայկ Մարությանն ինքն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճիշտ չեն եղել, ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում պետք է տեղավորվի սիրո և համերաշխության տրամաբանության մեջ», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 2-ին ելույթը «սևերի ու սպիտակների» մասին քննադատության ալիք է բարձրացրել: Նա մասնավորապես ասել է, որ «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»։ Իր թիմը Մարությանը գնահատել է որպես ուժեղագույնը, հայտարարելով, որ «կարելի է ասել՝ մեր թիմի դեմ խաղ չկա»։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---