«Ռեալը» կարող է €372 մլն ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար

«Ռեալը» կարող է €372 մլն ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալը» 372 մլն եվրո ունի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:

Այդ գումարից 190 միլիոնն ակումբի միջոցներն են, ևս 182 միլիոն կտան ներդրողները, գրում է Lenta.ru-ն As-ի վրա հղումով:

Մադրիդյան ակումբն ամռանը կարողացել է տնտեսել տրանսֆերների վրա՝ հրաժարվելով ՊՍԺ կազմում խաղացող Նեյմարին ու Քիլիան Մբապեին ձեռք բերելու մտադրությունից: Նշվում է, որ այժմ «Ռեալը» կարող է «գալակտիկոսների» թիմ հավաքել:

Ընդ որում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է վերակառուցել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտը, ինչը մոտ 575 մլն եվրո կպահանջի: Աղբյուրը նշում է, որ դա բավականին բարդ վիճակ է ստեղծում «Ռեալի» համար:

2018-ի ամռանը «Ռեալը» 155 մլն եվրո է ծախսել՝ 6 ֆուտբոլիստի ձեռք բերելու համար: Ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վաճառքից «Յուվենտուսին» ակումբը 100 մլն եվրո է վաստակել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---