ՀՀ ՊՆ ղեկավար. Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ պատանդներին վերադարձնելու բանակցությունները շարունակվելու են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից պատանդ վերձված Հայաստանի չորս քաղաքցիներին հայրենիք վերադարձնելու բանակցությունները պետք է շարունակվեն, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մեր քաղաքացիները հայտնվել են Նախիջեւանում ռազմական հատվածում տեղի ունեցած բախումների արդյունքում: Մենք բանակցություններ ենք վարել մեր քաղաքացիներին վերադարձնելու մասին Ադրբեջանի զինվորական ղեկավարության հետ, որը անգամ պատրաստ էր հանձնել նրանց, սակայն հետո, մի շարք պատճառներով, փոխել է մտադրությունը»,- ասել է Օհանյանը ուրբաթ օրը Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:



Հայաստանի չորս քաղաքացիներ` Նորադուզից եւ Գավառից, կորցնելով ճանապարհը, ապրիլի 28-ին անցել են Ադրբեջանի տարածք եւ ձերբակալվել են ադրբեջանցի զինվորականների կողմից:



Ինչպես հիշեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարը, ադրբեջանական կողմը հիմնավորել է իր մերժումը նրանով, որ պետք է որոշակի աշխատանքներ անցկացվեն, որոնք ընդունված է կատարել պատանդների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով, հայ քաղաքացիների վերադարձը կախված է նաեւ նրանից` արդյոք պատանդներն իրենք ցանկություն կունենան` վերադառնալու հայրենիք: «Մեզ մոտ, օրինակ, կան ադրբեջանցիներ, ովքեր չեն ցանկանում հայրենիք վերադառնալ, եւ մենք չենք կարող նրանց ստիպել»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, Օհանյանը վստահեցրել է, որ բանակցությունները շարունակվելու են: Նախարարը նշել է, որ հայ պատանդների հետ կապված իրադրությունն օրերս քննարկվել է Պատանդների, գերեւարվածների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նիստին: Պաշտպանության նախարարության ղեկավարը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները նայել են հայ քաղաքացիների վիճակը ներկայացնող տեսագրություն` տեղակայված ադրբեջանական կայքէջերից մեկում: «Մենք կշարունակենք մեր քաղաքացիներին վերադարձնելու բանակցությունները»,- ասել է նախարարը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---