ԵԼՔ-ը Փաշինյանին առաջադրել է ՀՀ վարչապետի թեկնածու23 հոկտեմբերի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը: «Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»,-պարզաբանել է նա իր գրառման մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Ըստ նրա ծրագրի, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, ինչից հետո խորհրդարանը օրենքի ուժով կլուծարվի, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրություններում խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում |