Էնֆիաջյան. ԲՀԿ-ում բոլորն ուզում են՝ Ծառուկյանը գլխավորի նախընտրական ցուցակը

Էնֆիաջյան. ԲՀԿ-ում  բոլորն ուզում են՝ Ծառուկյանը գլխավորի նախընտրական ցուցակը

PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ քաղաքական թիմը կարծում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պետք է գլխավորի:

Էնֆիաջյանի խոսքով՝ քաղաքական ուժը պաքարելու է առավելագույն ձայներ ստանալու համար: Ըստ պատգամավորի, խմբակցությունը մեծ կադրային ներուժ ու հավակնություններ ունի, սակայն «որոշողը ժողովուրդն է»:

Անդրադառնալով խմբակցության ղեկավար Ծառուկյանի բացակայություններին ԱԺ նիստերից, պատգամավորն ասել է, որ «բոլորը հարգելի են»:

Ավելի վաղ ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով չի մասնակցելու:

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանը չի ընտրել վարչապետ: Եվս մեկ անգամ վարչապետ չընտրելու դեպքում, այն կարձակվի օրենքի ուժով, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---