ԱՄՆ-ն մոտ 5000 զինվորական կուղարկի Մեքսիկայի հետ սահման

ԱՄՆ-ն մոտ 5000 զինվորական կուղարկի Մեքսիկայի հետ սահման

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է 5.200 զինվորական գործուղել Մեքսիկայի հետ սահման, որին մոտենում է այսպես կոչված ներգաղթյալների քարավանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Հյուսիսային հրամանատարության պետ, որը պատասխանատու է երկրի մայրցամաքային մասի պաշտպանության համար, գեներալ Թերենս Օ՛ Շոնեսսին Պենտագոնում լրագրողների հետ զրույցում:

Տարածքի վերահսկման գործում սահմանապահներին օգնելու նպատակով այնտեղ նաև ուղղաթիռներ ու դրոններ կուղարկեն, հավելել է Օ՛Շոնեսսին: Ըստ նրա, սահմանին ԱՄՆ Ազգային գվարդիայի ավելի քան 2000 զինվոր է կանգնած, ևս 800-ը մոտենում է, գրում է Deutsche Welle-ն:

Հոկտեմբերի 13-ին Գվատեմալայից, Հոնդուրասից և Սալվադորից մոտ 7000 մարդ ճանապարհ է ընկել դեպի ԱՄՆ, նրանց մեծ մասն արդեն Մեքսիկայում է, անօրինական հիմունքներով: Ըստ կամավորական Pueblo Sin Fronteras կազմակերպության, նրանց մի մասն այնուամենայնիվ վերադարձել է իր երկիր, ևս 1700-ը որոշել է օգտվել Մեքսիկայի առաջարկից և մնալ այդ երկրում, այնպես որ այժմ քարավանում մոտ 4000 մարդ կա:

Այժմ նրանք ԱՄՆ սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա են:

Հարյուրավոր միգրանտներ Հոնդուրասից, այդ թվում կանայք և երեխաներ, հոկտեմբերի 29-ին լաստանավերով հատել են Գվատեմալայի սահմանը Մեքսիկայի հետ՝ շրջանցելով սահմանապահ ուղեկալները: Նախկինում մի քանի հազար մարդ փորձել է անցնել կամրջի վրա գտնվող անցակետով, ինչն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով և ներգաղթյալներից մեկի մահվամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---