ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է 12-րդ տնտեսական համաժողովի աշխատանքներին

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 12-րդ տնտեսական համաժողովի աշխատանքներին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Համաժողովի ուշադրության կենտրոնում են եղել համաշխարհային տնտեսությանը եւ տնտեսական զարգացման հեռանկարներին, արդիական մարտահրավերներին ու հնարավորություններին վերաբերող տարբեր խնդիրներ:



Պետական այրերի, միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, գործարար աշխարհի եւ ԶԼՄ ներկայացուցիչների ու փորձագետների լայն շրջանակների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովում քննարկվել են նաեւ սննդամթերքի եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների միջազգային շուկայում գների բարձրացմանը, մարդկային կապիտալում ներդրումներին, ԱՊՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության եւ զարգացման հեռանկարներին, պետական ինստիտուտների թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---