Facebook-ը ռասիզմի համար արգելափակել է Թրամփի գովազդային հոլովակն ընդդեմ միգրանտների 6 նոյեմբերի 2018 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Facebook-ն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի կողմից որպես գովազդ ստեղծված հակամիգրացիոն հոլովակի տարածումը: «Այդ գովազդը խախտում է սոցցանցի գովազդային քաղաքականությունը «սենսացիոն բովանդակության» դեմ, այնպես որ, մենք հրաժարվել ենք դրանից: Տեսահոլովակը հնարավոր կլինի հրապարակել Facebook-ում, սակայն այն չի կարող տարածվել վճարովի հիմունքներով»,-ասել է սոցցանցի ղեկավարությունը, գրում է «Վեդոմոստին» CNN-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, հոլովակը սկսել է տարածվել սոցցանցում որպես գովազդ նոյեմբերի 4-ին և այն դիտել են սոցցանցի «միլիոնավոր օգտատերեր»: Ինչպես նշում է հեռուստաալիքը, այն տարածելու վրա ծախսվել է $20-$80 հազար դոլար: Սոցցանցի ներկայացուցիչը պարզաբանել է, որ հոլովակը սխալմամբ է սկսել տարածվել: NBC և Fox News հեռուստաալիքները սկզբից հեռարձակել են հոլովակը, սակայն հետո հրաժարվել են դրանից: Ավելի վաղ Facebook-ը հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին մոտ 30 աքաունթ է արգելափակել սոցցանցում և 85 աքաունթ Instagram-ում, որոնք կարող էին ներառվել «համակարգված և չարամիտ վարվելակերպում»: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |