Վիգեն Սարգսյան. Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում ՀՀ արտաքին կապերի տեսակետից17 նոյեմբերի 2018 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարր, ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում է ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր և Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ իրենց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու խառնակչություն Ռազմավարական դաշնակցային հարաբերությույններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, մյուս կողմից` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազամակերպությունում»,-ասվում է գրառման մեջ: Սարգսյանը նշել է, որ հաջողության բանաձևը գիտելիքն է, չափվածությունը, հետևողական աշխատանքը, հմուտ թիմը՝ հավելելով, որ միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ: «Իրական մտադրություններն ու տեսլականը դրսևորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից: Մենք այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ: Շարունակելու ենք աշխատել ի նպաստ հավասարակշռված և Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականության»,-ասվում է գրառման մեջ: Վիգեն Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում: Նոյեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո, ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |