«Սասնա ծռերի» ավտոերթը դեպի Արցախ մեկնարկում է17 նոյեմբերի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Երևանից մեկնարկում է «Սասնա ծռեր» կուսակցության ավտոերթը դեպի Արցախ։ Կազմակերպիչներն ավտոերթը նվիրվում են Արցախյան ազգային ազատագրական շարժման ակնառու մասնակից, քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։ Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: «Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»,– ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության ստեղծման ընդլայնված նախաձեռնող խումբը հոկտեմբերի 26-ին հրավիրել է անդրանիկ նիստը՝ նպատակ ունենալով կազմակերպելու կուսակցության 2018 թ. նոյեմբերի 17-ին կայանալիք հիմնադիր համագումարը: Հայաստանյան «Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |