Հայաստանն ու Ֆրասնաին կարող են մոտ ապագայում համաձայնագիր կնքել ռազմական համագործակցության մասին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում: Խոսելով օրեցօր խորացող երկկողմ հարաբերությունների մասին, նախարարն ասաց, որ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությամբ հաստատված հարաբերություններն այսօր նախադեպը չունեն, որոնք կարեւոր են թե հասարակական եւ թե պետական կառավարման բոլոր մակարդակներում: Ս.Օհանյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է հարաբերություններ զարգացնել հատկապես խաղաղապահ գործողությունների ոլորտում` փաստելով, որ ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կայանալիք զորավարժությանը Ֆրանսիայի հնարավոր մասնակցությունը կնպաստեր երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության զարգացմանը:



Անդրադառնալով ռազմական համագործակցության 2008թ.-ի ծրագրերին` կողմերը քննարկեցին ռազմական բժշկությանը, լեզվի ուսուցմանն առնչվող հարցեր` հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ վերջերս ակտիվացած շփումները կնպաստեն մոտ ապագայում ռազմական համագործակցության մասին համաձայնագրի կնքման:



Նախարարը նաեւ շնորհակալություն հայտնեց դեսպանին` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացված ֆրանսերեն լեզվի ուսուցման դասասենյակին ցուցաբերվող շարունակական օժանդակության եւ Ֆրանսիայի բարձրագույն հրամանատարական քոլեջի դասընթացներին տեղեր հատկացնելու համար, ինչը ռազմական կրթության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներ է ստեղծում:



Սերժ Սմեսովն, իր հերթին, նշեց, որ շատ բարձր է գնահատում Հայաստանի ջերմ վերաբերմունքն իր երկրի նկատմամբ` փաստելով երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը:



Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում: Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարեւորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը` ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցություն իրականացնելիս, Ֆրանսիան պետք է պահպանի հավասարակշռություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---