Ռուս դիտորդ. Ընտրությունները ՀՀ-ում անցնում են հանգիստ և ըստ օրենքի

Ռուս դիտորդ. Ընտրությունները ՀՀ-ում անցնում են հանգիստ և ըստ օրենքի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն անցնում են հանգիստ և օրենսդրական նորմերին համապատասխան: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան, որը հետևում է ընտրությունների ընթացքին ՀՀ ԿԸՀ հրավերով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քվեարկությունը դեռևս նորմալ է ընթանում, ըստ օրենքի: Մենք եղանք Երևանում ընտրատեղամասի բացմանը, ամեն ինչ ըստ օրենքի էր: Էլեկտրոնիկան նորմալ էր աշխատում»,-ասել է նա:

Այնուհետև դիտորդների խումբը, որի անդամ է Գրիշինան, այցելել է ևս 7 տեղամաս, որտեղ հետևել է քվեարկության ընթացքին:

Ըստ ՀՀ ԿԸՀ տվյալների, ժամը 14:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24.53 %-ը կամ 636,055 ընտրող:

«Տարբեր տեղամասերում պատկերը տարբեր էր: Մի տեղ բավականին շատ էին մարդիկ, արդեն բավականին ակտիվ էին մոտենում քաղաքացիները: Նույնիսկ փոքր հերթեր էին առաջացել»,-ասել է Գրիշինան:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրություններ:Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---