ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵԽԽՎ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտարկման կոմիտեի համազեկուցող Անդրեաս Գրոսն իր հաշվետվությունում խիստ քննադատության է ենթարկել Եվրախորհրդին անդամակցելիս Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխություններին նվիրված օգոստոսի 24-ին կայացած հանրաքվեի արդյունքները: Հանդես գալով Լյուքսեմբուրգում ԵԽԽՎ բյուրոյի նիստում` Գրոսը որպես բացասական փաստ է անվանել քվեարկության հապճեպ անցկացումը եւ ծանրակշիռ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ-ի, դիտորդների բացակայությունը: Դրա հետ մեկտեղ, Բաքվի «Զերկալո» թերթի հաղորդագրության համաձայն, ընթացիկ ամսում կամփոփվեն նաեւ Ժորժ Քլերֆայթի գլխավորած Եվրախորհրդի հատուկ ենթակոմիտեի աշխատանքի արդյունքները, որը զբաղվում է ԵԽ անդամ երկրներում, այդ թվում եւ Ադրբեջանում, քաղբանտարկյալների խնդիրներով: Ենթակոմիտեի հաշվետվությունից հետո ԵԽ-ն կորոշակիացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---