ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վլադիմիր Շկիդչենկոյի այցը Հայաստան: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը հավաստի աղբյուրները, նախատեսվում է Ուկրաինայի պաշտպանության գերատեսչության ղեկավարի հանդիպումը Հայաստանի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Բանակցությունների թեմա կդառնան հայ-ուկրաինական ռազմական համագործակցության զարգացման հարցերը: Հարավկովկասյան տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում սպասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարի այցը Վրաստան եւ, հնարավոր է, Ադրբեջան:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---