Հոլանդացի քաղաքական գործիչը մտադիր է նկարահանել «Ֆիտնա» հակաիսլամական կինոնկարի շարունակությունը

PanARMENIAN.Net - Նիդերլանդների ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Գիրտ Վիլդերսը մտադիր է նկարահանել «Ֆիտնա» հակաիսլամական կինոնկարի շարունակությունը: Նկարահանումները վերսկսելու մասին որոշումը Վիլդերսը կայացրել է այն բանից հետո, երբ Նիդերլանդների Արդարադատության նախարարությունը հրաժարվել է նրա դեմ գործ հարուցել միջկրոնական ատելություն սերմանելու համար: Ինտերնետում ֆիլմի հայտնվելուց հետո Գ. Վիլդերսի դեմ ավելի քան քառասուն բողոք է ստացվել ինչպես մահմեդական, այնպես եւ ոչ մահմեդական կազմակերպությունների կողմից: Հայտնի է, որ եթե հոլանդացի քաղաքական գործիչը իրականացնի իր մտահղացումը, նրան կրկին կփորձեն պատասխանատվության բերել դատարանի միջոցով, հաղորդում է Islam News-ը:



Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան նիդերլանդական դատախազությունը հայտնել է, որ Վիլդերսին քրեական պատասխանատվության չեն ենթարկի իր հակաիսլամական «Ֆիտնա» կինոնկարի համար եւ այլ հակաիսլամական արտահայտությունների համար: Դատախազության կարծիքով, Վիլդերսի արտահայտությունները ատելության կամ խտրականության կոչեր չեն, քանի որ դրանք ուղղված են իսլամի դեմ, այլ ոչ թե մահմեդականների: Որեւէ կրոնի քննադատությունը չի հակասում Նիդերալնդներում գործող խտրականության արգելքին:



«Ֆիտնա» կինոնկարը տեղադրվել է Ինտերնետում 2008 թվականի մարտի 27-ին: Վիլդերսը գնաց այդ քայլին, չնայած հոլանդական կառավարության խնդրանքներին. ֆիլմում քննադատվում է Ղուրանը եւ Իսլամի որոշ դրույթներ: Քանի որ խոշորագույն հոլանդական ինտերնետային ԶԼՄ-ները հրաժարվել են ցուցադրել կինոնկարը, Վիլդերսն օգտագործել է բրիտանական կայքը, որի միջոցով ցանկացած մարդ կարող է իր ստեղծած տեսագրությունը ցուցադրել: Ժապավենը վրդովմունքի ալիք բարձրացրել մահմեդական աշխարհում, ով Նիդերլանդների այդ քայլը գնահատեց որպես «մահմեդականների կրոնական զգացմունքների ոտնահարում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---