Մոլդովայի նախագահն աննպատակահարմար է համարում ՎՈՒԱՄ-ի խաղաղապահ զորակազմի ստեղծումը

PanARMENIAN.Net - Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը աննպատակահարմար է համարում ՎՈՒԱՄ-ի խաղաղապահ զորակազմի ստեղծումը: «Բանը նրանում է, որ ՎՈՒԱՄ-ում բացակայում է տնտեսական բաղադրիչը: Սկսեցին մտածել, թե էլ ինչ ավելացնեն ՎՈՒԱՄ-ի պարտավորություններին: Առաջինը, մենք ոչ մի դեպքում չենք գնա ռազմական, կիսառազմական կամ կիսառազմականի տիպի ինչ-որ կազմակերպության: Թե չէ անցյալ տարի ինչ-որ խաղաղապահ ուժեր հնարեցին: Պետք չէ ոչ մի բան հորինել: Չկա տնտեսական բաղադրիչ»,-ասել է Վորոնինը:



Նրա կարծիքով, ՎՈՒԱՄ շրջանակներում տնտեսական համագործակցության հզորացումը, մասնավորապես, նավթի ու էլեկտրաէներգիայի առաքումների ոլորտում, թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել այդ կազմակերպության գործունեությունը: Մոլդովայի նախագահը գտնում է, որ տնտեսական հիմնական բաղադրիչը պետք է դառնա էներգետիկ ուղղությունը «Ադրբեջանը` նավթ, Ուկրաինան` էլեկտրաէներգիա»,-պարզաբանել է նա:



Միեւնույն ժամանակ Վոլորնինն ընդգծել է, որ Մոլդովան չի քննարկում ՎՈՒԱՄ-ի կազմից դուրս գալու հնարավորությունը: «Նման լուծում Մոլդովայի իշխանությունները չեն դիտարկում: Հակառակը, մենք ցանկանում ենք անել այնպես, որ ՎՈՒԱՄ-ը դառնա գործող կառույց, որ այնտեղ որոշվեն տնտեսական, սոցիալական հարցեր: Եվ շարունակել աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է Մոլդովայի նախագահը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---