Ադրբեջնը չի կարողանա գրավել Հայաստանի տեղը Հարավային Կովկասում տարվող ռուսական քաղաքականությունում

PanARMENIAN.Net - Մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը չգտնեն կարգավորման փոխադարձ շահավետ տարբերակ, առաջխաղացում չարժէ ակնկալել: Այդ մասին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը:



«Կարելի է 100 անգամ բանակցել Դմիտրի Մեդվեդեւի, Ջորջ Բուշի եւ Բարակ Օբամայի մասնակցությամբ, եթե վերջինս, իհարկե, դառնա նախագահ: Մինչեւ կողմերը փոխադարձ զիջումների չգնան, բանակցությունները անիմաստ բնույթ են կրելու: Այնուամենայնիվ, բանակցությունները ռազմական գործողություններից լավ են: Մոսկվայի դերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում չարժէ գերագնահատել: Այսօր չկա ԽՍՀՄ ու ԽՄԿԿ ԿԿ: Պետք չէ Մոսկվայում փնտրել Կենտրոնական Կոմիտե, Ղարաբաղի հարցի կարգավորման համար»,- գտնում է ռուս քաղաքագետը:



Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ մինչեւ 2006 թվականը Ռուսաստանն ու Ադրբեջանը ցուցադրում էին, որ ինչ-որ վիճելի հարցերի կարգավորումը լրիվ հնարավոր է: «Կարծում եմ, որ Ադրբեջանը չի կարողանա գրավել Հայաստանի տեղը Հարավային Կովկասում տարվող ռուսական քաղաքականությունում: Ադրբեջանը չի դառնա Ռուսաստանի գլխավոր գործընկերը Կովկասում»,- ասել է Մարկեդոնովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---