Xiaomi-ն ցուցադրել է եռակի ծալվող առաջին սմարթֆոնը (վիդեո) 23 հունվարի 2019 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տեսանյու թ է հայտնվել, որը ցուցադրում է առաջին ծալվող սմարթֆոնը Xiaomi ընկերության ճկուն դիսփլեյով: Սարքը ցուցադրել և հրապարակել է անձամբ ընկերության նախագահ Լին Բինը Weibo-ի իր աքաունթում, որը Twitter-ի չինական տարբերակն է: Ըստ թոփ մենեջերի, ընկերությունն այժմ ընտրում է, թե ինչպես է անվանելու սմարթֆոնը՝ Mi Mix Flex թե Mi Dual Flex: Ի տարբերություն Samsung-ի մոդելի, Xiaomi-ի սմարթֆոնը եռակի է ծալվում: Ըստ Լի Բինի, դա այդպիսի առաջին սմարթֆոնն է աշխարհում, հայտնում է Ferra.ru-ն: Նա նաև զգուշացրել է, որ տեսանյութում ցուցադրված է ինժեներական նմուշը: Ծալված վիճակում սմարթֆոնը շատ կոմպակտ է, թեև հստակ չափսերը դեռ չեն հայտարարվել: Լի Բինը նշել է, որ ընկերությունը ստիպված է եղել մի շարք տեխնիկական բարդություններ հաղթահարել: Mi Mix Flex-ի պաշտոնական դեբյուտը կարելի է ակնկալել փետրվարի 24-ի մամուլի ասուլիսում, MWC 2019 ցուցահանդեսի բացմանն ընդառաջ, որն անցնելու է Բարսելոնայում փետրվարի 25-28-ը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |