ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհում 617 մլն երեխա գրել և հաշվել չգիտի24 հունվարի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհում 262 մլն երեխա զրկված է դպրոց հաճախելուց, իսկ ընդհանուր առմամբ 617 մլն երեխա չգիտի գրել և հաշվել: Այդ մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերմանական հանձնաժողովը Բոննում, որտեղ հունվարի 24-ին նշվում էր Կրթության համաշխպարհային օրը: Հանձնաժողովի ղեկավար Մարիա Բյոմերն այդ կապակցությամբ արձանագրել է խնդրի առկայությունը նաև Գերմանիայում: «Նախկինի պես ծնողների կրթությունը վճռական դեր ունի երեխաների բարձրագույն կրթություն ստանալու հարցում: Մենք պետք է ինտենսիվ ջանքեր գործադրենք, որպեսզի կրթության ոլորտում առկա հնարավորություններից օգտվեն նաև միգրացիոն արմատներով քիչ կրթված ընտանիքները»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն: Մարիա Բյոմերը նաև նշել է ուսուցիչների աճող պակասը Գերմանիայում: Միայն թոշակի անցնելու կապակցությամբ Գերմանիայում 2030-ին տարեկան լրացուցիչ 6800 ուսուցչի պակաս է լինելու: Իսկ եթե հաշվի առնենքմ դպրոցականների քանակի աճը, ապա արդեն 2020թ. տարրական դպրոցներում տարեկան 1300 ուսուցչի պակաս կլինի, իսկ 2025-ին՝ արդեն 3800 ուսուցչի պակաս տարեկան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է |