Facebook-ն ու Twitter-ը ՌԴ, Իրանի և Վենեսուելայի հարյուրավոր աքաունթներ են արգելափակել

Facebook-ն ու Twitter-ը ՌԴ, Իրանի և Վենեսուելայի հարյուրավոր աքաունթներ են արգելափակել

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը հայտարարել է 783 աքաքունթ արգելափակելու մասին՝ «համակարգված ոչ հավաստի վարքագծի» համար:

Սոցցանցի հաղորդագրության մեջ ասվում է, որ էջերը վարել են աշխարհի 26 երկրի բնակիչների անուններից, սակայն ստուգման արդյունքում պարզվել է, որ աքաունթները կապված են Իրանի հետ: Գրառումների ակտիվությունն առաջին հերթին ուղղված է եղել դեպի Մերձավոր Արևելք ու Հարավային Ասիա, ինչպես նաև ԱՄՆ: Մեկ արգելափակված ֆեյսբուքյան էջին մոտ 2 մլն մարդ է բաժանորդագրված եղել, գրում է Meduza-ն:

Գրեթե միաժամանակ Twitter-ը հայտնել է, որ հեռացրել է 6 000 հաղորդագրություն, որոնք ստեղծվել են 2018-ի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ: Ըստ սոցցանցերի, աքաունթների մի մասը կապված էր ՌԴ, Իրանի և Վենեսուելայի հետ:

2017-ի սեպտեմբերից Facebook-ը արգելափակում է ֆեյքային աքաունթները, այդ թվում կապված Ռուսաստանի հետ: 2018-ի օգոստոսին սոցցանցը հեռացրել է ՌԴ և Իրանի հետ փոխկապակցված ավելի քան 650 էջ: 2019-ին հունվարն Facebook-ը ՌԴ հետ կապված ավելի քան 500 էջ է հեռացրել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---