Փաշինյանն իր խորհրդականից պահանջել է պարզաբանել Տեր-Պետրոսյանի մասին FB գրառումը13 փետրվարի 2019 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդական Սրբուհի Ղազարյանից առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին նրա ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և կառավարության կարծիքը:Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ: Կարապետյանը հավելել է նաև, որ վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: «Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,-ասվում է վարչապետի մամուլի քարտուղարի գրառման մեջ: Ավելի վաղ Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր էր ուղղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին․«Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն 3 հարցի պատասխանը պետք է տա՝ 1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց: 2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել (ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների) այսպես ասված լույսի անջատման դիմաց: 3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «բեզօգովոռոչնայա կապիտուլացիա»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին |