Հուլիսի 22-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահը

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-25 տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պուչի պաշտոնական այցը Հայաստան` ԵԽԽՎ-ի եւ ՀՀ միջեւ համագործակցությունը խորացնելու եւ 1609 ու 1620 բանաձեւերի իրագործմանն աջակցելու նպատակով: Ինչպես ասվում է ԵԽ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հաշվի առնելով ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի արդյունքները, ԵԽԽՎ նախագահը մտադիր է գնահատել մարտի 1-2 ողբերգական իրադարձությունների հետաքննության հավաստիությունը, մասնավորապես, այդ կապակցությամբ ձերբակալված մարդկանց հարցն արծարծել: Հիմնվելով վերջերս Ադրբեջան կատարած այցի արդյունքների վրա` նա նաեւ կանդրադառնա վերջին քաղաքական իրադարձություններին, որոնք առնչություն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:



Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի եւ մարտի իրադարձությունները ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի անդամների հետ: Բացի այդ, Լուիս Մարիա դը Պուչը հանդիպել է խորհրդարան ընտրված կուսակցությունների այդ թվում «Ժառանգություն» դաշինքի ներկայացուցիչների հետ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---