2018-ի լավագույն սմարթֆոնը հայտնի է28 փետրվարի 2019 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Mobile World Congress 2019 միջազգային ցուցահանդեսի ժյուրին ընտրել է 2018-ի լավագույն սմարթֆոնը: Փորձագետները «սմարթֆոններ» անվանակարգում լավագույնն են համարել չինական Huawei ընկերության Mate 20 Pro սմարթֆոնը, որն առաջ է անցել iPhone XS Max-ից, Google Pixel 3-ից, OnePlus 6T-ից և Samsung Galaxy Note 9-ից, գրում է Lenta.ru-ն: 2018-ին ժյուրին նախապատվությունը տվել էր Apple ընկերության iPhone X-ին: 19-րդ միջազգային ցուցահանդեսն ընթանում է Բարսելոնայում, այն մեկնարկել է փետրվարի 25-ին: Փետրվարի 28-ը ցուցահանդեսի վերջին օրն է: Mate 20 Pro սմարթֆոնը ներկայացվել է 2018-ի հոկտեմբերին: Հեռախոսի գլխավոր առանձնահատկությունն է եռակի տեսախցիկը, որի հիմնական մոդուլը 40 մեգապիքսել թողունակություն ունի: Սարքն ունի նաև մատնահետքի սկանավորման հնարավորություն անմիջապես էկրանին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |