Հայաստանի ԱԳՆ-ն շարունակելու է աջակցություն ցույց տալ Արցախի դիվանագիտական ծառայության հետագա զարգացմանը23 հուլիսի 2008 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը հուլիսի 23-ին մասնակցեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջույնի խոսքով դիմելով նիստի մասնակիցներին` փոխարտգործնախարար Կիրակոսյանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ դիվանագետների անունից շնորհավորեց Արցախի գործընկերներին եւ ժողովրդին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 15-ամյակի կապակցությամբ:Անդրադառնալով ԼՂՀ ԱԳՆ անցած ուղուն` Արման Կիրակոսյանը նշեց, որ այն ստեղծվել է ծանր պայմաններում, սակայն լիովին կայացած կառույց է, եւ Հայաստանի արտգործնախարարությունը շարունակելու է ամենայն աջակցություն ցույց տալ Արցախի դիվանագիտական ծառայության հետագա զարգացմանը: Նա նաեւ կարեւորեց հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին համատեղ գործունեությունը եւ ծրագրերի իրականացումը: ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը մասնակցեց նաեւ Ասկերան քաղաքում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ երկու ԱԳՆ-երի աշխատանքային խորհրդակցություն, որում քննարկվեցին տեղեկատվական քաղաքականության բնագավառում համագործակցության ուղիները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |