Հասան Քանբոլաթ. Ժամանակն է, որ Հայաստանը դուրս գա տարածաշրջանային մեկուսացումից

PanARMENIAN.Net - Թուրքիայի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղու նախագիծը հզոր ուղերձ է Հայաստանին, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի տարածաշրջանում մեկուսացումից խուսափելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրասիայում ռազմավարության ուսումնասիրության կենտրոնի (ASAM) փորձագետ Հասան Քանբոլաթը: Նրա խոսքերով, Թուրքիան գլխավոր ելքն է փակ Հայաստանի համար եւ Երեւանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:



«Թուրքիայի նախագահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հղած հրավերը բավական չէ եւ հարկավոր են առավել լուրջ քայլեր, որոնք առաջընթաց կապահովեն հարաբերությունների կարգավորման մեջ: Հայաստանը պետք է հեռանա Ադրբեջանի տարածքից»,-գտնում է թուրք փորձագետը, գրում է թուրքական Today,s Zaman թերթը:



Թուրքիան փակեց հայ-թուրքական սահմանը 1993թ. ի նշան բողոքի Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեմ: Անկարան պահանջում է նաեւ, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ ճանաչի Թուրքիայի սահմաններն ըստ 1921թ. Մոսկովյան պայմանագրի:



Երեւանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Աբդուլլահ Գյուլին Երեւան` դիտելու սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010 Աշխարհի առաջնության ֆուտբոլային խաղը: Թուրքիայի նախագահի խոսքերով, ՀՀ նախագահի առաջարկությունը «ուսումնասիրվում է»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---