Ալիեւ. «Բաքուն երբեք Ղարաբաղին որեւէ կարգավիճակ չի տրամադրի իր տարածքային ամբողջականության շրջանակներից դուրս»

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով հանրապետության կառավարության ընդլայնված նիստում, որ նվիրված էր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն առաջին կիսամյակում: «Բանակցությունների հիմնական էությունը Ադրբեջանի տարածքային ամբոջականության վերականգնումն է: Այդ շրջանակներից դուրս ոչ մի տարբերակ չի քննարկվում»,-նշել է նա:



Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին` Ադրբեջանի նախագահը նշել է, որ «այդ հարցը կարող է քննարկվել»: «Առանց Ադրբեջանական պետության համաձայնության ոչ մի կարգավիճակ հնարավոր չէ: Բաքուն երբեք Ղարաբաղին որեւէ կարգավիճակ չի տրամադրի իր տարածքային ամբողջականության շրջանակներից դուրս»,-հայտարարել է Ի.Ալիեւը: Նա ընդգծել է, որ «այդ մասին գիտի եւ Հայաստանը, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,-հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---