Հարավային Օսեթիայում պատերազմ է գնում

PanARMENIAN.Net - Վրացի զինվորականները գրավել են Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալի մի շարք շրջաններ եւ 11 մերձակա գյուղեր: Ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, շուրջ 600 վրաց զինծառայողներ գտնվում են Հարավային Օսեթիայի մայրաքաղաքում:



Վրացական զորքերը նշանակետային կրակ են բացել ռուս խաղաղապահների մշտական տեղակայման ուղղությամբ: Խաղաղության պահպանման խառը ուժերի հրամանատարության ներկայացուցչի խոսքերով, խաղաղապահների թվում կան վիրավորներ եւ սպանվածներ` Ցխինվալի զորամասերի հրետանային արկերից եւ հրթիռներից ուղղակի վնասման հետեւանքով:



Հիշեցնենք, որ վրացական զորքերը օգոստոսի լույս 8-ի գիշերը սկսել են չճանաչված Հարավային Օսեթիայի հանրապետության մայրաքաղաք Ցխինվալի վրա հարձակումը: Ինչպես հաղորդում է Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 7-ին մոտավորապես 23:30-ին տեղի ժամանակով վրացական Էրղնեթի, Նիկոզի գյուղերի կողմից ծանր հրետանուց կրակ է բացվել Ցխինվալի ուղղությամբ:



Կրակը տարվում էր «Գրադ» համակարգից, ինչպես նաեւ ականանետներից եւ այլ զենքից Հարավային Օսեթիային սահմանակից վրացական տարածքներից Գորիի ուղղությամբ: Գիշերը տեղեկություններ են ստացվել Վրաստանի զինված ուժերի կողմից Ցխինվալի վրա զինված հարձակման մասին:



Օգոստոսի 7-ի երեկոյան չճանաչված հանրապետության լրատվության եւ մամուլի պետկոմիտեն հաղորդել է, որ Վրաստանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Հարավային Օսեթիայի դեմ: Ինչպես հայտարարել է չճանաչված հանրապետության Անվտանգության խորհրդի նախագահ Անատոլի Բարանկեւիչը, ում խոսքերը մեջբերել է տեղեկատվության եւ մամուլի կոմիտեն, երեկոյան երկու ժամվա ընթացքում ծանր 150-միլիմետրանոց հրանոթներից գնդակոծվել է Խետագուրովո գյուղն ու նրա արվարձանները:



«Գյուղն այրվում է: Գորիի շրջանում տեղակայվել է «Գրադ» համակարգերի դիվիզիոնը, մենք հաշվել ենք 27 նման սարքավորումներ: Նաեւ Հարավային Օսեթիայի ողջ սահմանով նկատվում է Վրաստանի զորքերի ակտիվություն: Այս ամենը վկայում է այն մասին, որ Վրաստանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է սկսում մեր հանրապետության դեմ»,-հայտարարել է Բարանկեւիչը, հաղորդում է Regions.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---