«Իմ քայլն» առաջարկել է ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին ԱԺ հարցուպատասխանի կանչելու օրենք մշակել17 ապրիլի 2019 - 13:30 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր ուժերին՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, առաջարկել է ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին խորհրդարան հարցուպատասխանի կանչելու օրենք մշակել: Մակունցն անդրադարձել է «Լուսավոր Հայաստանի» այն մեղադրանքին, որ նախագծով ԱԱԾ-ն և ոստիկանությունը չեն դառնում նախարարություն, ինչպես որ ժամանակին խոստացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա կառավարության աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին նախագիծ է, որը չի վերաբերում Ազգային ժողովի վերահսկողական գործիքների ավելացմանը։ Աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում մի նախագիծ, որով փորձ է արվում վերահսկելի դարձնել իր գործառույթները։ Դա մեր գործառույթն է, հարգելիներս», - ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ ինչպես ընդդիմադիր խմբակցությունները, այնպես էլ իշխող ուժը ցանկանում է, որ ԱԱԾ-ի ու ոստիկանության գործունեությունը դառնա վերահսկելի։ Նա «Իմ քայլը» խմբակցության անունից բաց առաջարկ է արել անմիջապես մշակել մի նախագիծ, որով ԱԺ-ն Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը, այնպես, ինչպես կառավարության մյուս մարմիններին, կկարողանա հրավիրել հարցուպատասխանի: Անդրադառնալով այն հայտարարություններին, թե այս կառույցները պետք է դառնան նախարարություններ, Մակունցն ասել է, որ իշխանությունն այս պահին նպատակահարմար չի գտնում ուժային կառույցները դարձնել քաղաքական մարմիններ։ «Նպատակահարմար չենք գտնում՝ հաշվի առնելով թե մեր, թե տարբեր երկրների հետ կապված մտահոգությունները»,- ասել է Մակունցը։ Ընթերցեք նաև՝ «Մարուքյանի պաստառը, Սերժ Սարգսյանի կոստյումը, Փաշինյանի խոստումը»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |