Սահակաշվիլին թաղեց Վրաստանի իմիջը` որպես «ժողովրդավարության լուսատու» 3 սեպտեմբերի 2008 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Վրացա-օսական հակամարտությունը ցույց տվեց ռուսական ռազմական մեքենայի սարսափելի անարդյունավետությունը: Այդ մասին Երեւանում Կովկասի ինստիտուտի (ԿԻ) կազմակերպած «Հայաստանը եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի շուրջ հակամարտությունները» կլոր սեղանի քննարկման ընթացքում հայտնել է ԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Բայց այն նաեւ ցույց տվեց, որ Վրաստանը, չնայած նորագույն զենքին, բանակ չունի: Վրացական բանակը մարզում էին բարձրակարգ մասնագետները, բայց այն փոշու վերածվեց դեռեւս նախքան ռուսական զորքի ժամանելը: Ներխուժման պահին Ցխինվալում կար 350 խաղաղապահ, 200 օսական ոստիկանության աշխատակից եւ 200 զինծառայող: Եւ վրացական բանակը չկարողացավ կանգուն մնալ այդ մի բուռ մարդկանց դեմ պայքարում»,- ասել է Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանը եղել է, կա եւ միշտ լինելու է Հարավային Օսիայում: « Ներկայումս մենք ունենք թուլացած Վրաստան: Ճիշտ է, իշխանության քայքայումը կհաղթահարվի, բայց «ժողովրդավարության լուսատուի» իմիջը վերջնականապես թաղված է: Եւ ոչ ոք այն չի վերականգնի` ոչ Սահակաշվիլին, ոչ էլ մեկ ուրիշը: Ավելին, դեռ երկար տարիներ ոչ ոք չի համարձակվի լուծել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրը ռազմական ճանապարհով»,- ասել է հայ փորձագետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Ավինյանն ու Պեկրեսը քննարկել են Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև գործակցության եռամյա ծրագիրը Ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ |