Ռուսաստանից հետո Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչած առաջին երկիրը դարձավ Նիկարագուան

PanARMENIAN.Net - Նիկարագուան ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, այդպիսով դառնալով Ռուսաստանից հետո երկրորդ երկիրը, որը ճանաչել է այդ հանրապետությունների անկախությունը: Կովկասյան երկու հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին հայտարարությամբ հանդես եկավ այդ լատինամերիկյան պետության նախագահ Դանիել Օրտեգան Սանդինիստական զորքերի 29-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Օրտեգան քննադատել է Արեւմուտքի երկրներին եւ հայտարարել է, որ լիովին կիսում է Ռուսաստանի դիրքորոշումը: «Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է երկխոսության գնալ եվրոպական երկրների հետ»,-ընդգծել է այդ պետության ղեկավարը:



Նիկարագուայի նախագահը նշել է այն բացասական դերը, որը հակամարտության ընթացքում ունեցան արտերկրի որոշ ԶԼՄ-ներ, որ վերածվել էին «վրաց զինվորականության բարձրախոսի»: Արեւմտյան ԶԼՄ-ները գիտակցաբար լռում են զոհերի եւ ավերածությունների մասշտաբների մասին, որ եղել են Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի ագրեսիայի արդյունքում, հաղորդում է «Ռոյթերսը»:



Հիշեցնենք, որ երկու վիճահարույց կովկասյան հանրապետությունների անկախությունը դեռեւս պաշտոնապես ճանաչել են միայն Ռուսաստանն ու Նիկարագուան: Խորհրդային Միության նախկին հանրապետություններից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման հարցում Ռուսաստանին իր աջակցությունն են հայտնել Հայաստանն ու Բելառուսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---