Բրիտանացի լրագրող. Եթե «Չելսին» ու «Արսենալը» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կփոխի հանդիպման վայրը

Բրիտանացի լրագրող. Եթե «Չելսին» ու «Արսենալը» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կփոխի հանդիպման վայրը

PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավար, լրագրող Պիրս Մորգանը անդրադարձել է Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի և դրան Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հետ կապված հարցերին: Նա կարծում է, որ եթե «Չելսին» ու «Արսենալը» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կփոխի հանդիպման վայրը:

«Չելսին» նույնպես հայ երկրպագուներ ունի: Մի՞թե մտադիր եք հաշտվել ստեղծված իրավիճակի հետ: Եթե 2 թիմն էլ հրաժարվեն Բաքվում կայանալիք խաղից, ապա ՈւԵՖԱ-ն ստիպված կլինի այն տեղափոխել այլ քաղաք»,-գրել է Մորգանն իր Twitter-ում:

«Այդ դեպքում, կարծո՞ւմ եք մենք դեռ կքննարկեինք այս թեման»,-ասվում է գրառման մեջ:

Պիրս Մորգանը հայտնի է նաև որպես «Արսենալի» երկրպագու:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, թե Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---