Ավստրիայի կանցլեր Կուրցին կարող են անվստահություն հայտնել

Ավստրիայի կանցլեր Կուրցին կարող են անվստահություն հայտնել

PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցին կարող են անվստահություն հայտնել: Այդ մասին հայտնել է Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան: Դա կարող է տեղի ունենալ մայիսի 27-ին՝ խորհրդարանի արտահերթ նիստում:

Այդ նիստի գումարումը Ավստրիայում կառավարական ճգնաժամի հետևանք է: Պատճառը գերմանական Spiegel և Süddeutsche Zeitzung պարբերականների հրապարակումն է, որտեղ Ավստրիայի նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն դիմում է ոմն ենթադրյալ հարուստ ռուսաստանցի մի կնոջ, որն առաջարկում է գումար և աջակցություն ընտրություններում փոխադարձ ծառայությունների դիմաց: Տեսանյութը հրապարակվել է մայիսի 17-ին, իսկ նկարահանվել է 2017-ի հուլիսին Իբիցայում, գրում է Deutsche Welle-ն:

Սկանդալից հետո Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստյան Կուրցը խզեց կոալիցիոն համաձայնագիրն աջ պոպուլիստական Ավստրիայի ազատության կուսակցության հետ՝ մեղադրելով Ավստրիայի հեղինակությունը խարխլելու մեջ և կոչ արեց նոր ընտրություններ անցկացնել: Կուսակցության անդամ նախարարները հեռացել են պաշտոններից, նրացն փոխարինել են Կուրցի կուսակիցները:

Ավստրիայի նախագահ Վան դեր Բելեն Կուրցի հետ բանակցություններից հետո հանդես է եկել սեպտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Ըստ էքզիփոլերի, Եվրախորհրդարանի ընտրություններում Ավստրիայի ժողովրդական կուսակցությունն առաջին տեղում է և հավաքել է ընտրողների քվեների 34,5 տոկոսը: Երկրորդ տեղում Ավստրիայի ժողովրդավարական կուսակցությունն է, իսկ Ավստրիայի ազատության կուսակցությունը 3-րդն է 17,5 տոկոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---