ԱՄՆ-ում գտնում են, որ եկել է Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման ժամանակը

PanARMENIAN.Net - «Վրաստանի իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ եկել է տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծման ժամանակը»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին: «ԱՄՆ վարչապետ Դիկ Չեյնին իր` Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտնել է, որ հիմա ամենաբարենպաստ եւ կարեւոր պահն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, եւ հակամարտությունը պետք է լուծվի այդ սկզբունքով, բայց, բնականաբար, միջազգային եւ դիվանագիտական փորձերը հաշվի առնելով»,- ասել է նա լրագրողներին: Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն միշտ էլ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, եւ «այդ ակտիվությունը կշարունակվի»:



«Ինչպես դուք գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան տարածաշրջանում է գտնվում, վաղը նա կժամանի Բաքու եւ այդ ուղղությամբ բանակցություններ կանցկացնի»,- ասել է Է. Դերսին:



Նա նաեւ ասել է, որ Կովկասում գոյություն ունեցող անկախ եւ ինքնիշխան պետություններն իրավունք ունեն ինքնուրույն եւ անկախ կերպով որոշել իրենց ապագան: Դա ԱՄՆ-ի երկարաժամկետ դիրքորոշումն է, որը անփոփոխ կմնա: «Պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է կասպիական եւ հարավ-կովկասյան տարածաշրջանները տեսնել որպես զարգացած, կայուն եւ ժողովրդավարական շրջաններ»:



Խոսելով Կովկասի անվտանգության պլատֆորմի մասին` դիվանագետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ոչ մի նորություն չի նկատվում, «այդ գաղափարը զարգացման աստիճանում է գտնվում, մենք ընդամենը հետեւում ենք այդ գործընթացին», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---