Մուհամեդ Էլ Բարադեյին գոհ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Հայաստանի համագործակցության մակարդակից18 սեպտեմբերի 2008 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) Գլխավոր տնօրեն Մուհամեդ Էլ Բարադեյին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Գլխավոր տնօրենը իր գոհունակությունը հայտնեց ԱԷՄԳ հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ: Նա անդրադարձավ ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին: Գլխավոր տնօրենն անհրաժեշտության դեպքում իր օժանդակությունն առաջարկեց ՀՀ նորանշանակ ներկայացուցչին: Դեսպան Ա.Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատեց կազմակերպության հետ ՀՀ համագործակցությունը: Նա ներկայացրեց էներգետիկայի ոլորտում Հայաստանի առջեւ կանգնած խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձավ տարածաշրջանային վերջին զարգացումներին: Երկու կողմերը հետագայում եւս արդյունավետ համագործակցության շարունակման հույս հայտնեցին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |