Մոսկվայում մոտ 550 ցուցարար է ձերբակալվել

Մոսկվայում մոտ 550 ցուցարար է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Մոսկավյում «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի աջակցության ցույցից 549 մարդ է ձերբակալվել, հայտնում է «ՕՎԴ-ինֆոն»:

Մոսկվայի ՆԳՆ վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ակցիային մասնակցել է 1200 մարդ, որից 200-ը ձերբակալվել է: 23:38-ին գերատեսչությունը հաղորդագրություն է հրապարակել, որի համաձայն ոստիկանության բաժանմունքներում դեռևս 4 մարդ կա, մյուս բոլորին ազատ են արձակել, գրում է «Վեդոմոստին»:

Գոլունովի աջակցության երթը տեղի է ունեցել հունիսի 12-ին: Ձերբակալությունները սկսվեցին 12:00-ին ակցիայի մեկնարկից անմիջապես հետո:

Հունիսի 6-ին ՌԴ ոստիկանությունը ձերբակալել էր լրագրող Գոլունովին թմրանյութերի իրացման կասկածանքով: Գոլունովը չի ընդունել մեղքը և հայտարարել է, որ թմրամիջոցներն իրենը չեն: Հետապնդումը նա կապում է իր մասնագիտական գործունեության հետ, մասնավորապես, Մոսկվայում թաղման բիզնեսի հետաքննության հետ: Հունիսի 11-ին լրագրողից հանել են բոլոր մեղադրանքներն ու ազատ արձակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---