Հայաստանը երբեք չի ընկալելու Թուրքիան` որպես միջնորդ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանը երբեք չի ընկալելու Թուրքիան` որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՍՊբՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, քաղաքագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր է միայն երկկողմ հարաբերությունների կարգավորում` առանց ղարաբաղյան հակամարտության քննարկման: «Բայց հենց Լեռնային Ղարաբաղն է ընկած Կովկասի հակամարտությունների հիմքում: Ես գտնում եմ, որ հակամարտության կարգավորման գործով պետք է զբաղվեն 5 երկիր` Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Միայն այդ կերպ խնդիրը կստանա անաչառ լուծում: Տվյալ կանխագուշակումը հիմնված է այն բանի վրա, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, Ռուսաստանը` Հայաստանի, իսկ Իրանը նորմալ հարաբերություններ ունի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ: Ելնելով այն բանից, որ տեսակետները շատ կլինեն, կողմերը կարող է եւ համաձայնության գան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես կարծում եմ, որ բանակցություններին ինչ-որ կերպ կմասնակցի նաեւ ղարաբաղյան պատվիրակությունը»,- նշել է ռուս քաղաքագետը:



Միաժամանակ նա ընդգծել է, որ կարգավորման գործընթացի մեջ չի կարելի ներգրավել ԱՄՆ-ն, Եվրամիությունը, այլ միջազգային կառույցներ: «Նրանք բոլորն էլ հետաքրքրված են նրանում, որ հակամարտության ներկա վիճակը որքան հնարավոր է երկար տեւի, եւ Թուրքիան դա շատ լավ հասկացել է»,- ասել է Սոտնիչենկոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---