Մինսկ-2019. 2 հայ մարմնամարզիկ եզրափակչում է28 հունիսի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի էին դուրս եկել սպորտային մարմնամարզիկները։ Այս մարզաձևում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։ Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցել է 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ։ Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցել է 14․450 և 14․200 արդյունքները և կրկին դուրս եկել այս վարժությունների եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։ Օղակներ վարժությունում Վահագն Դավթյանը գրանցել է 14․500 արդյունքը, Արթուր Թովմասյանը՝ 14․400։ Առանձին վարժությունների եզրափակչում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ միայն մեկ մասնակից, ուստի Հայաստանը կներկայացնի Վահագն Դավթյանը։ Արթուր Դավթյանը 14․133 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել նժույգթափեր վարժությունում և ստացել է առաջին պահեստայինի կարգավիճակը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |