Հասունացել է ազգերի ինքնորոշման իրավունքին լուրջ անդրա֊դարձ կատարելու անհրա֊֊ժեշտությունը

PanARMENIAN.Net - Վերջին շաբաթների իրադարձությունները ցնցեցին Հարավային Կովկասի տարածա֊շրջանը` բերելով այն միջազգային լրատվության ուշադրության կենտ֊րոն, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԱՄԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում: Իր ելույթում ՀՀ նախագահն ասել է. «Կարծում եմ, որ դրանք պարունակում էին լուրջ դասեր բոլորիս համար: Կանգ առնեմ դրանցից միայն երկուսի վրա:



Առաջին. Մենք` ՄԱԿ-ի անդամ-պետություն֊ներս, պետք է խստորեն հետեւենք ՄԱԿ-ի կանոնադրության տառին եւ ոգուն: Եթե որեւէ երկիր կարճ ժամանակում մի քանի անգամ մեծացնում է իր ռազ֊մական բյուջեն եւ հպարտանում դրանով, եթե խախտվում են միջազգային պայ֊մա֊նագրերով ամրագրված սպա֊ռազինությունների սահմանաչափերը, եւ դա արվում է բացեիբաց, եթե մի երկիր, որը կնքել է զինադադար, ինչը միջազգային իրավական պար֊տավորություն է, բայց ամեն առիթով սպառնում է վերսկսել պատերազմը, ապա դա պետք է արագ ու հստակ արձագանք ստանա:



Կանխարգելումը միշտ գերադասելի է բուժու֊մից, եւ ցանկալի է հնարավոր ռազմական գոր֊ծողությունները կանխել դրանց ծրագրա֊վորման փուլում: Մենք պետք է հստակ ամրագրենք, որ գործող զինադադարի խախտումը կամ խախտ֊ման սպառնալիքն ինքնին ագրեսիայի բաղադ֊րիչներ է պարունակում:



Երկրորդ. Հասունացել է ազգերի ինքնորոշման իրավունքին լուրջ անդրա֊դարձ կատարելու անհրա֊֊ժեշտությունը: Մեր ժամա֊նակ֊ներում ժողո֊վուրդ֊ների հա֊մար ինքնորոշման մասին խոսելն անգամ «ինքնասպանությանը» հավա֊սարազոր է դարձել: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող ինքնորոշման իրավունքը դարձել է ժողովուրդ֊ների արտաքսման, էթնիկ զտում֊ների, ցեղա֊սպանությունների պատճառ: Վստահ եմ, որ այդպես շարունակվել այլեւս չի կարելի:



Մենք հեռու ենք այն մտքից, որ ինքնորոշման յուրա֊քանչյուր հայտ պետք է հանգուցալուծվի անջատման տեսքով: Բայց նաեւ տեսնում ենք, որ ավելի ու ավելի հաճախ հենց դա է դառնում առկա հակա֊մար֊տու֊թյունների կարգավորման ելքը: Մինչդեռ, երբ ժողովուրդն, այնուա֊մե֊նայնիվ, հաս֊նում է անքակտելի իր իրավունքի իրականացմանը, բոլորը միաձայն սկսում են տվյալ դեպքը «բացառություն» կոչել: Սա արդեն մեզանում, կարծես, դառնում է օրինաչափու֊թյուն:



Իհարկե՛, արդյունավետ եւ կայուն լինելու համար անջատման միջոցով ինք֊նո֊րոշման իրավունքի իրականացումը պետք է ստանա ներգրավված բոլոր կող֊մերի համաձայնությունը: Դա է պատճառը, որ մենք շարունակում ենք ակտիվ բանակցություններն Ադրբեջանի հետ` ձգտելով հասնել այդ երկրի կողմից գրեթե երկու տասնամյակ փաստացի անկախ պետության կարգավիճակով ապրող Լեռնային Ղարաբաղի Հանրապե֊տության ճանաչմանը:



Օրինական ճանապարհով ինքնորոշման իր ձգտումը հռչակած Ղարաբաղի ժողովրդին պարտադրվեց դաժան պատերազմ: Տարիներ շարունակ Լեռնային Ղա֊րաբաղի հայությունը կանգնած էր բնաջնջման վտանգի առաջ: Այն ժամանակ դա ընդամենը ինքնավար մարզ էր, որը չուներ ո՛չ կանոնավոր բանակ, ո՛չ զենք ու զինամթերք, ո՛չ Ադրբեջանի տարածքներ գրա֊վելու ցանկություն եւ ո՛չ էլ այդպիսի կարողություն: Համարում եմ, որ առնվազն արդար չէ այդպիսի պատերազմում իր գոյության իրավունքը պաշտ֊պանած ժողովրդին «օկուպանտ» անվանել: Այնինչ, Ադրբեջանը դա է անում` օգտա֊գործելով նա- այս բարձր ամբի֊ոնը:



Իմ երկրում պատանիներն ու աղջիկները դեռ դպրոցական նստարանից գիտեն ինչ բան է Միավորված ազգերի կազմակերպություն: Այդ երեխաները` իմ երկ֊րի եւ երկիր մոլորակի վաղվա առաջնորդները, միգուցե դեռ խորը պատկե֊րա֊ցումներ չունեն ՄԱԿ-ի կանոնադ֊րության մասին, բայց նրանք գի֊տեն, որ կազ֊մա֊կեր֊պությունը ստեղծվել է մարդկության խաղա֊ղու֊թյունն ու անվտան֊գությունն ա֊պ֊ա֊֊հովելու, ազգերի միջեւ բարեկամություն սերմանելու, հա֊մագոր֊ծակ֊ցաբար մի֊ջազ֊գային խնդիրները լուծելու եւ մարդու իրա֊վունքները պաշտ֊պա֊նելու նպա֊տակով:



Իմ երկրի դպրոցականները հավատ ունեն ՄԱԿ-ի հան֊դեպ, քանի որ նրանց պատկերացմամբ դա նախ եւ առաջ մի շենք է, որի դիմաց կապված փողով ատր֊ճա֊նակի արձան է դրված»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---