ՀՀ նախագահ. Գյուլի հետ հանդիպմանը մենք համաձայ֊նեցինք առկա խնդիրները չթողնել գա֊լիք սերունդ֊ներին

PanARMENIAN.Net - «Ես ներկայացնում եմ մի երկիր, որը վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանում իրադարձությունների զարգացումների հետեւանքով հայտնվեց 21-րդ դարին անհարիր իրավիճակում»,-ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում: Այս մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում: Ելույթում մասնավբորապես ասված է. «Հարավային Կովկասում կրկին արյուն հոսեց եւ կրկին անմեղ մարդիկ զոհ֊վեցին հակամար֊տու֊թյունները խաղաղ կարգավորելու մեր` ղեկավարներիս անու֊նա֊կության պատճառով: Հաշված ժամերի ընթացքում ծավալվեց զինված այնպիսի հակամարտություն, որը բարդ իրավիճակ ստեղծեց ոչ միայն ողջ տարածաշրջանի հա֊մար, այլեւ նրանից դուրս:



Այս օրերին հաճախ հնչում է «Սառը պատե֊րազմ» սահմռկեցուցիչ բառա֊կա֊պակցությունը: Կարծում եմ, որ Գլխավոր վեհաժողովի այս նստաշրջանի հիմ֊նա֊կան խնդիրը պետք է դառնա իրադարձությունների նմանօրինակ զարգա֊ցումը միանշանակորեն բացառելու միասնական պա֊հան֊ջը: Նախորդ Սառը պա֊տե֊րազմի հիշողու֊թյունները շատ թարմ են, իսկ հետեւանքները դեռ վերացված չեն: Կարծում եմ, որ այդ ուղղությամբ մեր հիմ֊նական անելիքը պետք է լինի տա֊րա֊ծաշրջա֊նային եւ միջազգային անվտանգության նոր, հուսալի եւգործ֊նականում կենսունակ համակար֊գի ստեղծումը: Մարդկության առջեւ ծառացած մարտա֊հրավերները վերջին տասնամյակ֊ներում այնպիսի վերակերպում են ապրել, որ այլեւս անհնար է դրանց արձագանքել միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտին ձեւավորված կա֊ռույց֊ների միջոցով: Հորիզոնական, ցանցային բնույթի այսօրվա մարտահրա֊վեր֊ներին` ահաբեկ֊չությանը, միջազգային հանցավո֊րու֊թյանը, թմրա֊֊նյու֊թերի շրջա֊նառությանը եւ մյուսներին մենք շարունակում ենք գերազան֊ցապես արձա֊գանքել այնպիսի ինստիտուտների միջոցով, որոնք հիմ֊նա֊կանում կոչված են պետու֊թյունների միջեւ ի հայտ եկող տարաձայնությունների հար֊թեց֊մանը:



Այդ նոր մարտահրավերներին արդ֊յունավետ արձագանքելու հիմ֊նական ձեւե֊րից է տարա֊ծաշրջանային համագործակցու֊թյունը: Հայաս֊տանը միշտ էլ հան֊դես է եկել այդ֊օրի֊֊նակ համագոր֊ծակցությունը խրախուսելու դիրքերից: Եվ մենք համոզված ենք նաեւ, որ համա֊գործակցությունը պետությունների միջեւ առկա խնդիր֊ների լուծման լավա֊գույն միջոցն է: Դրա համար անհրաժեշտ են բաց սահմաններ, խաչա֊ձեւվող հաղորդակցման ուղիներ, փոխկապակց֊ված տնտեսա֊կան համա֊կարգեր:



ՄԱԿ-ն առաջիններից էր, որ արձագանքեց սննդամթերքի եւ վառելիքի գնա֊ճով պայմանա֊վորված ներկա գլոբալ խնդիրներին: Սա իսկապես իրական սպառ֊նալիք է աշխարհի բոլոր երկրների համար: Աղքատ պետությունների հա֊մար դրանք ունե֊նում են ուղղակի աղետալի հետեւանքներ: Ցավոք նման պայման֊ներում մենք շարու֊նակում ենք պետությունների կողմից սահ֊մանների միա֊կողմանի արգելափակման ականատեսը լինել:



Գլոբալ այս մարտահրավերների պայմաննե֊րում պետությունները պետք է հա֊մատեղեն իրենց ուժերը` խնդրի հետագա խորացումից խուսա֊փելու եւ կայուն զար֊գացման օրակարգն իրագոր֊ծելու ուղղությամբ: Այլապես մենք կվտանգենք Հազա֊րամյակի զարգացման նպատակների ձեռք֊բերմանն ուղղված մեր միաս֊նական ջան֊քերը:



Հարեւան պետությունների միջեւ միշտ եղել են եւ կարող են լինել խնդիրներ: Եվ այդ խնդիրները երբեք չեն կարող լուծվել, եթե չլինի երկխոսություն: Այդ գիտակցմամբ ես, օգտվելով Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպ֊ման առիթից, հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան: Ինձ ուրախացրեց հրա֊վերն ընդունելու Նախագահ Գյուլի համարձակ քայլը, որով նա դարձավ «ֆուտբոլային դիվա֊նագիտության» իմ առաջարկի համահե֊ղինակը: Մենք քննարկեցինք երկկողմ եւ տարածա֊շրջանային նշանակության բազմա֊թիվ հարցեր: Ամենակարեւորն այն է, որ համաձայ֊նեցինք առկա խնդիրները չթողնել գա֊լիք սերունդ֊ներին: Ես հավատում եմ, որ հայ-թուրքական հարա֊բերություններում իս֊կապես եկել է խնդիրները լուծելու ժամա֊նակը, եւ այդ հարցում պատրաս֊տա֊կա֊մություն տե֊սա նաեւ Նախագահ Գյուլի մոտ: Համոզված եմ, որ նշված ուղ֊ղությամբ պետք է արագ եւ վստահ առաջ շարժվել»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---