Մինչ Քլինթոնի նախագահ դառնալը, Կովկասն, ի տարբերություն Բալկանների, ռազմավարական նշանակություն չուներ ԱՄՆ-ի համար

PanARMENIAN.Net - «Կովկասն, ի տարբերություն Բալկանների, որոշիչ ռազմավարական նշանակություն չուներ ԱՄՆ-ի համար: Այսպես էր մինչ Քլինթոնի նախագահ դառնալը: Սակայն Բուշի օրոք վերաբերմունքն ու հետաքրքրությունը Կովկասի հանդեպ նվազեց: Սակայն ով էլ դառնա ԱՄՆ-ի նոր նախագահ` Բարակ Օբաման թե Ջոն ՄըքՔեյնը, Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությունը կփոխվի»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի Բախումնաբանության եւ միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Դեննիս Սանդոլեն: Նրա կարծիքով, եթե նախագահ դառնա Բարակ Օբաման, ԱՄՆ-ն դինամիկա կունենա, դրական տեղաշարժ, կչեզոքանան այն գործոնները, որոնք նպաստում են սառը պատերազմի վերսկսմանը: «Այդ դեպքում կարող է նախագահի անձնական դեսպան նշանակվել, որը կզբաղվի Հարավային Կովկասի խնդիրներով: Չի բացառվում, որ դա կարող է լինել նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը: Եթե ընտրվի հանրապետական ՄըքՔեյնը, վերաբերմունքն այս տարածաշրջանի հանդեպ կմնա նույնը կամ կվատանա: Կա տեսություն, ըստ որի Սահակաշվիլին իր գործողություններով ցանկանում էր բարձրացնել ՄըքՔեյնի ԱՄՆ-ի նախագահ դառնալու շանսերը, սակայն ես չեմ կարծում, որ ճգնաժամը Կովկասում ինչ-որ կերպ կարող է ազդել ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա` ամերիկացիներին այժմ բոլորովին այլ խնդիրներ են հուզում»,-ասել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---