Հայկական ԱԷԿ-ը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնագիր են ստորագրել 1 մլն 580 հազար եվրո արժողությամբ 6 հոկտեմբերի 2008 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 52-րդ խորհրդաժողովի աշխատանքներին: Այս մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հոկտեմբերի 3-ին Ա.Կիրակոսյանը վեհաժողովում հանդես եկավ ելույթով` ներկայացնելով ՀՀ եւ ԱԷՄԳ միջեւ համագործակցության, Հայկական ատոմակայանի շահագործման եւ նրա անվտանգության ապահովման հետ կապված ծրագրերն ու հարցերը, ինչպես նաեւ նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքները: ԱԳ փոխնախարարն իր ելույթում նաեւ անդրադարձավ գործող ատոմակայանի շահագործման եւ նոր ատոմակայանի կառուցման հարցերի շուրջ ՌԴ, ԱՄՆ եւ Եվրամիության հետ իրականացվող համագործակցության ծրագրերին:Հոկտեմբերի 1-ին Ա.Կիրակոսյանը ԱԷՄԳ միջուկային անվտանգության եւ ապահովության բաժնի տնօրեն Անիտա Նիլսոնի հետ հանդիպման ժամանակ քննարկեց Հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված համագործակցության հարցերը: Հանդիպումից հետո Ա.Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց ԱԷՄԳ-ի, Հայկական ատոմակայանի եւ հայկական «EnergyRepairGarant» ընկերության միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությանը: Համաձայնագիրը Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի բարելավմանն ուղղված ծրագիր է, որն այդ ոլորտում ԱԷՄԳ-ի մինչ այդ եղած ծրագրերից ամենախոշորն է: Ծրագրի գումարը` 1 մլն. 580 հազար եվրո, ԱԷՄԳ միջուկային անվտանգության հիմնադրամին տրամադրել է բրիտանական կառավարությունը: Ավստրիա իր այցի շրջանակներում Ա.Կիրակոսյանը հանդիպում ունեցավ նաեւ Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոհաննես Կիրլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ավստրիական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ԵՄ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |