Օգոստոսյան իրադարձություններից հետո Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանում բարձրացել է 6 հոկտեմբերի 2008 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան շատ ակտուալ էր ժամանակի առումով: Այդ մասին այսօր «Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ընթացքում հայտարարել էր վրաց քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին: Նրա խոսքերով, Ռուսաստանի մասնակցությամբ Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջեւ օգոստոսյան հակամարտության ժամանակ հայկական դիվանագտությունը հմտորեն պահեց իրեն: «Նա տարանջատեց ռազմավարական եւ մշտական գործընկերոջ շահերը սեփականից, որի արդյունքում տարածաշրջանում Հայաստանի հեղինակությունը բարձրացավ: Այցի արդյունքները բավականին հետաքրքրական կլինեն եւ դա, առաջին հերթին, Երեւան-Ախալքալաք-Բաթում ավտոմայրուղու շինարարության նախագիծն է: Վրաստանին եւ Հայաստանին պետք է այլընտրանքային ճանապարհ, ինչում մենք համոզվեցինք 2008թ. օգոստոսին: Ճիշտ է, Վրաստանում այդ գաղափարը նաեւ հակառակորդներ ունի, որոնք համոզված են, որ այն կարող է խթանել անջատողական տրամադրությունները Ջավախքում: Սակայն ես համոզված եմ, որ Վրաստանը թույլ չի տա եւս մեկ անջատողականություն եւ բոլոր խոչընդոտները ճանապարհի կառուցման հարցում կհաղթահարվեն»,-ասել է Ցիսկարիշվիլին: Իր հերթին տնտեսական հարցերի գծով փորձագետ Նիկո Օրվելաշվիլին նշել է, որ նախագծից մինչ իրականացում բավական ժամանակ կպահանջվի: «Առաջին հերթին մեզ պետք է տեխնիկա-տնտեսական հիմնավորում այս նախագծի նպատակահարմարության վերաբերյալ, որը դեռ չկա: Ուստի դեռեւս վաղաժամ է խոսել Վրաստանն ու Հայաստանը կապող եւս մեկ ճանապարհի մասին»,-ասել է Օրվելաշվիլին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |