Սաուդյան Արաբիայի կանանց թույլատրել են ինքնուրույն ճամփորդել

Սաուդյան Արաբիայի կանանց թույլատրել են ինքնուրույն ճամփորդել

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի շարք փոփոխություններ են կատարել օրենքներում, որոնց շնորհիվ այդ երկրի կանայք այսուհետ կկարողանան ինքնուրույն ճամփորդել՝ անձնագիր ստանալով արտերկիր մեկնելու համար, ինչպես նաև անչափահասի խնամակալ դառնալ:

Ըստ նոր օրենքի, այժմ 21 տարին լրացած կինը «կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ, առանց խնամակալի պարտադիր համաձայնության, ինչպես նախկինում էր», գրում է ՌԻԱ Նովոստին «Օկազ» թերթի վրա հղումով:

Մինչ օրս սաուդացի կանայք ստիպված էին արտերկիր մեկնելիս ստանալ արական սեռի խնամակալի համաձայնությունը, որի դերում կարող էր հանդես գալ ամուսինը, հայրը կամ եղբայրը:

Բացի այդ, կանայք նաև իրավունք են ստանում տղամարդկանց հետ հավասար խնամակալ լինել անչափահաս երեխաների համար և գրանցել նորածիններին պետական հաստատություններում:

Փոփոխությունները Սաուդյան Արաբիայի հասարակական կյանքում սկսվեցին, երբ 2015-ին իշխանության եկավ թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որն իր 31-ամյա որդուն նշանակեց թագաժառանգ: 2018-ի փետրվարին սաուդացի կանայք մեքենա վարելու իրավունք ստացան: Երկրում վերջին 40 տարում առաջին անգամ բացվեցին կինոթատրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---