ՌԴ ՔԿ-ն գործ չի հարուցել Խաչատուրյան քույրերի հոր դեմ

ՌԴ ՔԿ-ն գործ չի հարուցել Խաչատուրյան քույրերի հոր դեմ

PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն գործ չի հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի սպանության մեջ են մեղադրվում նրա դուստրերը: Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Սկզբից քննիչը պետք է որոշում կայացնի Խաչատուրյանի մահվան կապակցությամբ քրգործ հարուցելուց հրաժարվելու մասին: Դա արդարացնող որոշում չէ, քանի որ այնտեղ թվարկված չեն այն հանցագործությունները, որոնք նա կատարել է, որպես հաստատված փաստ»,-ասել է փաստաբանը:

Ըստ նրա, եթե հարազատները չհամաձայնվեն այդ որոշմանը, ապա քրգործ կհարուցվի հանգուցյալի արդարացման և նրա անմեղությունը ապացուցելու նպատակով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ քննությունը ստուգում է՝ արդյոք Միխայիլ Խաչատուրյանը բռնաբարել է դուստրերին: Ըստ փաստաբանի, Խաչատուրյանի գործողությունները ստուգում են՝ հայտնաբերելու համար հանցագործությունների հատկանիշներ, որոնք սահմանված են ՌԴ ՔՕ 117, 132 և 133 հոդվածներով՝ խոշտանգում և սեռական հանցագործություններ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի գործից առանձին վարույթ է առանձնացրել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին առնչվող նյութերը:Քննիչները նրա գործողությունների մեջ դստրերին բռնության ենթարկելու և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ իրականացնելու հատկանիշներ են տեսել:

Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին, Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանեցին մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:

Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա՝ նրանց մոտ խանգարումներ են զարգացել «դաժան վերաբերմունքի սինդրոմի դրսևորմամբ»:

Քրիստինայի և Անգելինայի մոտ ի հայտ են եկել նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ: Մարիան հոր վրա հարձակման ժամանկ անմեղսունակ վիճակում է եղել:

Հետաքննությունն ավարտին մոտեցավ 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից: Գործը փոխանցվելու է դատարան 2 ամսվա ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---