Ըմբիշ Արթուր Շահինյանը՝ Poland Open-ի ոսկե մեդալակիր

Ըմբիշ Արթուր Շահինյանը՝ Poland Open-ի ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։

Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։Ծավալվել է լարված պայքար, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։

Շահինյանը դուրս է հրել Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն է տվել Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկել է և այլևս չի կարողացել շարունակել պայքարը։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Արթուր Շահինյանը։

Գևորգ Ղարիբյանն էլ (60 կգ) դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել Մալխաս Ամոյանը (72 կգ)։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---