Ջոն ՄըկՔեյն. Մենք պարտավոր ենք ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն ՄըկՔեյնը հայ համայնքին մի նամակ է ուղղել, որում երախտագիտություն է հայտնել եւ բարձր գնահատել հայ համայնքի մեծ ներդրումը ԱՄՆ բարգավաճման գործում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA): Շոշափելով Հայոց ցեղասպանության հարցը` ՄըկՔեյնը գրել է. «Հանուն արդարության հարկ է ասել, որ 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը` Օսմանյան Կայսրությունում 1,5 մլն. հայերի դաժան կոտորածը երկար ժամանակ արհամարվող իրադարձությունների թվում էր: Հայ ժողովրդի տառապանքները սկիզբ են դրել մարդկության պատմության ամենաարյունալի դարին: Մենք պարտավոր ենք ճանաչել այդ ողբերգական իրադարձությունները եւ երաշխավորել, որ մեր աշխարհն այլեւս երբեք չի կրի արյունալի հակամարտությունների ազդեցությունը, որն այդքան շատ է եղել 20-րդ դարում»:



Ընդ որում, հայ համայնքին դիմելիս Ջոն ՄըկՔեյնը ձեռնպահ մնաց «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց:



Ջոն ՄըկՔեյնը Հայաստանին երախտագիտություն է հայտնել նաեւ Իրաքում կոալիցիայի ջանքերին աջակցելու եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղարարական առաքելությունն իրագործելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---