Բրյուսելում քննարկվում է ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ ԵՄ քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Բրյուսելում կլոր սեղան է անցկացվում, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը եւ հակամարտության առնչությամբ ԵՄ քաղաքականությունը: Կլոր սեղանի աշխատանքին մասնակցում են ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Էդուարդ Աթանեսյանն ու ԼՂՀ նախագահի տեղեկատվական բաժնի պետ Դավիթ Բաբայանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Համահայկական բարեգործական միությունում (AGBU), կոնֆեռանսը կազմակերպվել է AGBU եվրոպական բաժնի կողմից: Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ Բրյուսել են հրավիրվում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչները: Կլոր սեղանի եւ մյուս միջոցառումների նպատակը Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում երկխոսության հաստատումն է ԵՄ արտաքին քաղաքականության շրջանակներում եւ Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---